Քաղաքական08:52, 11 Հունիս 2018
Թուրքիայում հեռուստաեթեր չի տրամադրվում ընդդիմադիր քրդամետ կուսակցությանը

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնցով հայտնի է դարձել, թե թուրքական հեռուստաընկերությունները նախընտրական քարոզարշավի համար որքան եթերաժամ են տրամադրել կուսակցություններին:
Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։
Ըստ այդ տվյալների՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանահատվածում «TRT haber» լրատվամիջոցն ամենաշատ եթերաժամը տրամադրել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ), 2-րդ տեղը զբաղեցրել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱՇԿ-AKP), իսկ 3-րդ տեղում հայտնվել է «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP)։ Չորրորդ տեղը զբաղեցրել է «Հայրենիք կուսակցությունը»։
Իսկ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) վերոնշյալ ժամանակահատվածում եթերաժամ ընդհանրապես չի տրամադրվել։
Թուրքական «CNN Turk», «Evrenesel», «Haberturk», «NTV», «TGRT haber» «ÜLKE TV», «TVNET» հեռուստաընկերություններում ամենաշատ եթերաժամը տրամադրվել է իշխող քաղաքական ուժին՝ AKP-ին։ Այդ լրատվամիջոցներում նույնպես քրդամետ կուսակցությանը եթեր չի տրամադրվել:
Հիշեցնենք, որ քրդամետ կուսակցության նկատմամբ վերջին տարիներին ճնշումներ են իրականացվում։ Կուսակցության մի շարք անդամներ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորվել են։ Կալանավորված է նաև նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով մեղադրվելում է «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։ Նա նաև առաջադրված է որպես նախագահի թեկնածու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |