Քաղաքական10:24, 11 Հունիս 2018
Քեմալականների թեկնածուն` Էրդողանի մասին. «Այդ հոգնած մարդն այլևս չի կարող պայքարել ճգնաժամի դեմ»

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն Ստամբուլում կազմակերպված նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ինջեն նշելով, որ Թուրքիան Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է տնտեսական ճգնաժամի եզրին, ասել է.
«16 տարվա կառավարումից հետո Էրդողանը ժողովրդին թխվածք է խոստանում, ընդ որում հայտնի չէ դա շոկոլադե թխվածք է, թե չամիչով։ Դիմում եմ ձախակողմյան և աջակողմյան հայացքներ ունեցող, գլխաշոր հագնող և չհագնող թուրքերին, քրդերին, ալևիներին, սուննիներին: Եթե ուզում եք անվճար թխվածք ուտել, գնացեք ձայն տվեք Էրդողանին, իսկ գործարաններում աշխատել ցանկացողները թող ինձ ձայն տան։ Թուրքիան խորտակվում է։ Ինչո՞ւ Էրդողանը գնաց ընտրությունների։ Որովհետև երկիրը տնտեսական ճգնաժամի եզրին է և նա էլ այդ մասին գիտի։ Այդ հոգնած մարդը այլևս ի վիճակի չէ պայքարել ճգնաժամի դեմ։ Եթե Էրդողանը, նորից ընտրվի ապա 1 թուրքական լիրան կարժենա 8-10 դոլար։ Մենք խորտակվում ենք։ Թուրքիան նոր մարդու կարիք ունի»,-ասել է Ինջեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |