Քաղաքական12:22, 11 Հունիս 2018
Թուրքիայի նախագահի թեկնածուն դատի է տվել Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ։
Պատճառը հանրահավաքի ժամանակ Էրդողանի հնչեցրած խոսքերն են Ինջեի մասին:
Թուրքական աղբյուրի համաձայն՝ մի քանի օր առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովներից մեկի ժամանակ Էրդողանն ասել էր.
«Պարոն Մուհարրեմ, եթե հանկարծ ընտրություններում չհաղթես, արդյո՞ք պատրաստ ես թողնել այս գործը։ Կապրենք, կտեսնենք։ Բայց կարծում եմ դու չես թողնի այս գործը, քանի որ հրահանգ ես ստանում Փենսիլվանիայից»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում է գտնվում իսլմաի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթոուլահ Գյուլենը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |