Տարածաշրջան13:41, 12 Հունիս 2018
Ստացվում է, որ Էրդողանը դպրոց է ընդունվել իր ծնվելուց 4 տարի առաջ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) առաջադրված նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համալսարանում ուսանել է 1 հոգանոց կուրսում:
Ընդդիմադիր գործիչը հունիսի 24-ին Թուրքիայում սպասվելիք արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ստամբուլյան հանրահավաքի ժամանակ մասնավորապես ասել է.
«Էրդողանն ասում է, թե ինքը միակուսակցական կառավարման ժամանակաշրջանում 75 հոգանոց դասարաններում է սովորել: Պետք է նշեմ, որ այդ միակուսակցական համակարգին վերջ է դրվել 1950 թվականին, մինչդեռ Էրդողանը ծնվել է 1954 թվականին: Եվ ուրեմն ստացվում է, որ Էրդողանը դպրոց է ընդունվել իր ծնվելուց 4 տարի առաջ: Ես էլ հիմա լուսահոգի հորս վրա եմ բարկանում, որ ծնվելուցս 4 տարի առաջ ինձ չի գրանցել դպրոցում:
Բայց այստեղ մի տարօրինակ բան էլ կա. Էրդողանը դպրոցում 75 հոգանոց դասարանում է սովորել, իսկ համալսարանում՝ 1 հոգանոց կուրսում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |