Տարածաշրջան10:36, 12 Հունիս 2018
Թուրքիան չի շտապում հեռանալ Հյուսիսային Իրաքից
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում սկսված ռազմական գործողություններին։
Ի դեպ, Քանդիլը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների գլխավոր ռազմաբազան է։
«Այժմ մեր նպատակը հետևյալն է. մենք այնտեղ մնալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչության վտանգն իսպառ չի վերանա։ Մենք մնալու ենք Հյուսիսային Իրաքում»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Թուրք պաշտոնյան տեղեկացրել է, որ Իրաքի զինված ուժերի աջակցությամբ Թուրքիան Իրաքում ստեղծել է մի շարք ռազմաբազաներ, որտեղից ավելի դյուրին է քուրդ զինյալների հենակետերը թիրախում պահելը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |