Քաղաքական08:38, 13 Հունիս 2018
ԱՄՆ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

Միացյալ նահանգների Միսիսիփի նահանգի սենատոր, հանրապետական կոնգրեսական Ռոջեր Վիքերը օրինագիծ է ներկայացրել կոնգրես և կոչ անում Դոնալդ Թրամփին պատժամիջողներ կիրառել Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների նկատմամբ։
Այդ օրինագծում նշվում է, որ Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքմենստանում Ուզբեկստանում, Ուկրաինայում խախտվում են մարդկանց կրոնական ազատությունները, հիմնարար իրավունքները։
Այդ օրինագծին աջակցություն են հայտնել մի շարք այլ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ։
Օրինագծում հիշատակվում է ամերիկացի հոգևորական Անդրյու Բրյունսոնը, ով գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորվել է Թուրքիայում։ Նրան սպառնում է մինչև 25 տարվա զատազրկում։
Առաջարկվել է ԱՄՆ-ը մուտք գործելու հարցում որոշ արգելքներ սահմանել թուրք պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ հնարավոր է, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվեն ֆինանսական պատժամիջոցներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |