• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:12, 14 Հունիս 2018

Էրդողանի վեընտրվելու դեպքում Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է վերացվել

Էրդողանի վեընտրվելու դեպքում Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է վերացվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «24TV» հեռուստաընկերության հետ զրույցում խոսել է Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրության, ինչպես նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին:

«Եթե հունիսի 24-ից հետո մնամ իմ պաշտոնում, ապա մեր առաջին գործը լինելու է արտակարգ դրության վերացման հարցը»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ արտակարգ դրությունը  ահաբեկչության դեմ պայքարի միջոց է:

Անդրադառնալով «S-400»-ների ձեռքբերմանն ուղղված ԱՄՆ-ի քննադատություններին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ  իրենք չեն հրաժարվելու այդ մտադրությունից և գնելու են ռուսական «S-400» համակարգերը։

Ըստ Էրդողանի՝ նման համակարգեր ունի նաև Սիրիան, իսկ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ունի «S-300» ՀՕՊ համակարգեր, բայց Վաշինգտոնը որևէ քննադատության չի ենթարկում այդ պետություններին։ Մինչդեռ Թուրքիայի դեպքում նման քննադատություններ կան։

«Այս պահին Ռուսաստանը մեզ «S-400»-ների համար վարկ է տրամադրել։ Պայմանագրի երկրորդ և երրորդ փուլերում մենք զբաղվելու ենք այդ համակարգերի համատեղ արտադրությամբ։ Հնարավոր է, որ զբաղվենք նաև «S-500»-ների արտադրությամբ»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։

Աղբյուր`    Borsagundem

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}