• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:35, 15 Հունիս 2018

ԵՄ-ն վերանայում է իր ֆինանսական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ

ԵՄ-ն վերանայում է իր ֆինանսական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ

Եվրամիության հանձնաժողովը նոր երկարաժամկետ բյուջեի նախագծով որոշել է այսուհետև առանձին ֆինանսական օգնություն չհատկացնել ԵՄ անդամության թեկնածու ամեն երկրի համար:

Որոշումն ընդունվել է 2021-2027թթ. ֆինանսական ժամանակահատվածի բյուջեն հստակեցնելիս: Որպես որոշման հիմնավորում՝ մատնանշվում են ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները:

ԵՄ-ի հայտարարության մեջ նշվում է, որ 2021-2027թթ բյուջեն նախատեսում է, որ թեկնածու երկրներին տրամադրվող օգնությունը կբաշխվի ոչ թե առանձին երկրների միջև, այլ բոլոր թեկնածու երկրների համար կհաստատվի ընդհանուր օգնության չափ: Ըստ նոր բյուջեի՝ 2021-2027թթ. ԵՄ թեկնածու 5 երկրի՝ Թուրքիայի, Անդորրայի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Սերբիայի համար  առանձնացվել է 14 միլիարդ 500 միլիոն եվրո:

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ ԵՄ-ի քաղաքականության թիրախում լինելու են արևմտաբալկանյան երկրները: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ի ֆինանսական միջոցները այսուհետև ոչ թե ըստ թեկնածու երկրների են բաշխելու, այլ՝ ԵՄ-ի համար կարևորություն ունեցող հարցերի: Ըստ Հանի՝ Եվրամիության այս քաղաքականությունը կարող է որոշակի մրցակցություն ստեղծել թեկնածու երկրների միջև ԵՄ չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից:

Նշենք, որ
նախորդ բյուջեի հաստատման ժամանակ Թուրքիային, որպես ԵՄ թեկնածու երկրի, պետք է հատկացվեր 4 միլիարդ 450 միլիոն եվրո: Սակայն մինչև այժմ այդ գումարից Թուրքիան տրամադրվել է ընդամենը 315 միլիոնը: ԵՄ հանձնաժողովը ֆինանսական օժանդակության կրճատումը հիմնավորել է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում նկատվող հետընթացով:

Աղբյուր`    Deutsche Welle Türkçe

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}