• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 18:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:04, 18 Հունիս 2018

ԵՄ-ն Թուրքիայի համար վիզային ռեժիմը չի ազատկանացնի

ԵՄ-ն Թուրքիայի համար վիզային ռեժիմը չի ազատկանացնի

Թուրքիան չի համապատասխանում ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման 72 չափանիշներից 6-ին: Մայիսի 31-ին Թուրքիայի  և ԵՄ-ի պաշտոնյաների հանդիպման ժամանակ հաջողվել էր նախկինում խնդրահարույց  7 կետերը նվազեցնել մեկով:

ԵՄ-ի չափանիշներին համապատասխանելու համար Թուրքիան պետք է ևս 6 բարեփոխում կատարի: Սակայն ինչպես նշում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը, ԵՄ-ն կարճաժամկետ կտրվածքով այս խնդիրները քննարկելու նպատակով Թուրքիա նոր պատվիրակություն ուղարկելու մտադրությունը չունի, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը հունիսի 24-ին կայանալիք ընտրություններից հետո հնարավոր է պատվիրակություններ ուղարկի Բրյուսել:

Որպեսզի Թուրքիայի քաղաքացիները կարողանան ազատ մուտք գործել ԵՄ, Թուրքիան պետք է հետևյալ 6 փոփոխությունը կատարի.

Ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենքներ

ԵՄ-ն պահանջել է հավելյալ փոփոխություններ կատարել Ահաբեկչության դեմ պայքարի մասին, Քրեական դատավարության և Թուրքիայի քրեական օրենսգրքերի այն հատվածներում, որոնք վերաբերում են քաղաքացիների պատժին և ձերբակալմանը:

Անձնական տվյալների պաշտպանություն

ԵՄ-ն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ Թուրքիայի առաջարկները  դրական է ընդունել: Սակայն թուրք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ երկրում հաստատված արտակարգ դրությունը շարունակում է հակասել այս չափանիշին:

Քրեական գործերով համագործակցություն

Նշվում է, որ այս չափանիշի շուրջ որևէ լուծման տարբերակ դեռ չկա: Ուշադրության կենտրոնում է հատկապես այն հանգամանքը, որ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսը և այն, որ այս քաղաքականությունը փոխելու հարցում որևէ միտում չի նկատվում: ԵՄ-ն փնտրում է մեթոդ, որը հնարավորություն կտար Թուրքիային համագործակցել Կիպրոսի հետ առանց ուղղակի կապի մեջ մտնելու:

Եվրոպոլի հետ համագործակցություն: ԵՄ հանձնաժողովը այս պայմանագիրը ստորագրելու համար պահանջել  է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին:

Կոռուպցիայի դեմ պայքար

ԵՄ-ն այս հարցում գործնական քայլեր է պահանջել:

Հետ ընդունման պայմանագիր

Անկարան հայտարարել է, որ այս պայմանագիրն ուժի մեջ պետք է մտնի վիզայի ազատականացման հետ միասին: ԵՄ-ն կարծում է, որ հետ ընդունման վերաբերյալ երկկողմանի արձանագրությունները կյանքի կոչելիս կարող են խնդիրներ առաջանալ: Բացի այդ նշվում է, որ Թուրքիայի կողմից Հունաստանի հետ երկկողմանի արձանագրության առկախումը նոր ռիսկեր է պարունակում:

Աղբյուր`    Hürriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}