Տարածաշրջան08:53, 19 Հունիս 2018
Թուրքիայի վարչապետի արձագանքը՝ ԱՄՆ-ի սենատի որոշմանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է ԱՄՆ-ի սենատի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վավերացման մասին որոշումը։
«Թուրքիան այն երկիրը չէ, որը չունի այլընտրանք։ Մենք ձեռնարկում ենք մեր միջոցները։ Պաշտպանական ռազմարդյունաբերության ոլորտում ավելացնում ենք ազգային և տեղական արտադրանքը։ Էմբարգոն չի կարող պատճառ դառնալ պաշտպանական ոլորտում թուլության դրսևորմանը։ Այս ամենը մտահոգիչ է և հակասում է մեր միջև եղած ռազմավարական, դաշնակցային ոգուն»,- նկատել է տվել Բինալի Յըլդըրըմը։
Հիշեցնենք, որ այդ օրինագծով, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանվի այն դեպքում, երբ վերջինս Ռուսաստանից ձեռք կբերի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը։ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանվի նաև այն դեպքում, եթե թուրքական կողմն ազատ չարձակի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |