Տարածաշրջան08:23, 21 Հունիս 2018
Թուրքական մամուլ. երեք երկիր միավորվել է Թուրքիայի դեմ

Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հունիսի 22-ին հանդիպում կունենան Կիպրոսում։ Նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության ընդլայնման, ծովային և էներգետիկ անվտանգության խթանման հարցերը։ Կողմերն ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել նաև բնական գազի հարցում համագործակցելու շուրջ:
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը և նրա իսրայելցի պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանը կայցելեն Կիպրոս։ Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդասը նշել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական համագործակցության խորացմանը, կիբեռանվտանգության և որոնողափրկարարական աշխատանքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Նախարարն ընդգծել է, որ իրենք եռակողմ հանդիպմանը մեծ կարևորություն են տալիս, քանի որ այն ընդգրկելու է ողջ միջերկրածովյան տարածաշրջանին վերաբերող անվտանգության հարցեր։
Թեմային անդրադարձած թուրքական լրատվամիջոցները Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի այս նախաձեռնությունը որակել են որպես հակաթուրքական քայլ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |