• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:30, 22 Հունիս 2018

Քրդական կառույց. «Էրդողանը ընտրություններում հաղթելու համար սուտ լուրեր է տարածում»

Քրդական կառույց. «Էրդողանը ընտրություններում հաղթելու համար սուտ լուրեր է տարածում»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միությունը» (KCK-ՔՀՄ) հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե վերջերս թուրքական օդուժը հարվածել է  KCK-ի անդամներին: Ըստ  Էրդողանի` վերջիններս այդ պահին ժողով էին անցկացնում: Էրդողանը հայտնել էր, որ ավիահարվածների հետևանքով վնասազերծվել է քրդական կառույցի ղեկավար անձանցից 23 հոգի:

Հրապարակված գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ Էրդողանի հայտարարությունը ամբողջովին ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը: Ըստ քրդական կողմի` այդ հայտարարությունը Էրդողանն արել է, որպեսզի ինքը և իր ղեկավարած կուսակցությունն ավելի շատ ձայն ստանան հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններում:

«Էրդողանը ընտրություններում հաղթելու համար սուտ լուրեր է տարածում: Իսկ այդ սուտը գործիք է դառնում Էրդողանի կողմնակից մամուլի ձեռքում: Սա սուտ է, որը նա պատրաստել է իր պալատում ընտրություններից առաջ»,-ասվում է KCK-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիան PKK-ին, ինչպես նաև վերջիններիս թևերին համարումէ ահաբեկչական կազմակերպություն:

 

Աղբյուր`    ANF Türkçe

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}