• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 18:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:16, 24 Հունիս 2018

Թուրքական սփյուռքի քանի՞ տոկոսն է մասնակցել արտերկրում կազմակերպված ընտրություններին

Թուրքական սփյուռքի քանի՞ տոկոսն է մասնակցել արտերկրում կազմակերպված ընտրություններին

Թուրքիայում ավարտվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

Երկրից դուրս բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար դեռևս հունիսի 7-ից կազմակերպվել էին ընտրություններ 60 երկրում տեղակայված շուրջ 123 ընտրատեղամասերում։

Այդ ընտրությունների քվեատուփերը կբացվեն Թուրքիայում անցկացված ընտրությունների քվեատուփերի հետ միաժամանակ։ Արդյունքները ևս հայտնի կդառնան միաժամանակ։

Ներկա պահին հայտնի է, թե արտերկրի խոշոր համայնքներում քվեարկության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիներից քանիսն են մասնակցել ընտրություններին։

Այսպես, Թուրքիայից դուրս ամենամեծ թվով ընտրողները գրանցված են Գերմանիայում։ Այստեղ բնակվում է ընտրության իրավունք ունեցող 1 մլն 443․585 Թուրքիայի քաղաքացի։ Իսկ ընտրություններին մասնակցել է 717․992 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 49.74 տոկոսը։ Թուրք ընտրողների թվով երկրորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ ընտրության իրավունք ունի  340․751 ԹՀ քաղաքացի։ Ընտրություններին մասնակցել է 170․901 մարդ կամ ընտրողների 50.15 տոկոսը։ Հոլանդիայում ընտրության իրավունք ունեցող 260․264 ԹՀ քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 130․383 մարդ (50.1 տոկոս)։

Ավստրիայում բնակվող 106․657 ԹՀ քաղաքացի ընտրողից  քվեարկությանը մասնակցել է 55․273 քաղաքացի կամ ընտրության իրավունք ունեցողների 51.82 տոկոսը։ Միացյալ Թագավորությունում 99․250 ԹՀ քաղաքացուց քվեարկել է 47․517-ը (47.88 տոկոս)։

Ուշագրավ արդյունքներ են գրանցվել Լյուքսեմբուրգում։ Այստեղ ի սկզբանե գրանցված է եղել ընդամենը 778 ընտրության իրավունք ունեցող ԹՀ քաղաքացի։ Սակայն քվեարկության է ներկայացել ընդհանուր առմամբ Թուրքիայի 10․240 քաղաքացի, այսինքն՝ նախատեսվածի շուրջ 1316 տոկոսը։ Ենթադրվում է, որ «անսպասելի ընտրողները» Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից Լյուքսեմբուրգ մեկնած Թուրքիայի քաղաքացիներն են եղել։

ԱՄՆ-ում գրանցված 106․301 ԹՀ քաղաքացի ընտրողից քվեարկությանը մասնակցել է 37․075 մարդ կամ ընտրողների 34.88 տոկոսը։

Ընդհանուր առմամբ Թուրքիայից դուրս գրանցված է 3 մլն 47․323 ընտրող, որոնցից նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար անցկացվող քվեարկությանը մասնակցել է 1 մլն 486․408 քաղաքացի կամ ընտրության իրավունք ունեցողների 48.78 տոկոսը։

Աղբյուր`    Türkiye Gazetesi

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}