Քաղաքական07:20, 25 Հունիս 2018
Ամերիկյան մամուլի անդրադարձը Թուրքիայի արտահերթ ընտրություններին

Ամերիկյան մամուլը և հեռուստաալիքներն ուշադրության կենտրոնում են պահել հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունները։
Հաղթանակ տարած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է «New York Times», «Washington Post» պարբերականների շապիկներին։
Թեմային է անդրադարձել նաև «CNN» հեռուստաալիքը։
«New York Times»-ը մասնավորապես գրել է.
«Թուրքիայի համար կարևոր ընտրություններում Էրդողանը հայտարարեց իր հաղթանակի մասին»։
Նշվել է, որ Էրդողանը նախագահական ընտրություններում հավաքել է 53 տոկոս ձայն, իսկ նրա ղեկավարած ԱԶԿ-ն՝ խորհրդարանական ընտրություններում ստացել է 43 տոկոս ձայն։
Տեսակետ կա, որ հաղթանակից հետո Էրդողանն Արևմտյան դաշնակիցների հետ համագործակցությունը 2-րդ պլան կմղի՝ առաջին պլան բերելով ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը։
«Washington Post»-ը Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ նյութը վերնագրել է «Ոչ պաշտոնական տվյալներով Էրդողանը հաղթանակ տարավ ընտրություններում, բայց ընդդիմությունը պնդում է, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ»։
«CNN» հեռուստաալիքի եթերով էլ ընդգծվել է, որ ընդդիմությունը բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |