• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 18:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:14, 25 Հունիս 2018

Ուշագրավ տեղեկություններ Թուրքիայում կայացած ընտրություններից

Ուշագրավ տեղեկություններ Թուրքիայում կայացած ընտրություններից

Թուրքիայում հունիսի 24-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիս անցած ամենաերիտասարդ պատգամավորը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ 22-ամյա Ռումեյսա Քադաքն է։

Պատգամավորական մանդատ են ստացել նաև աղմկահարույց «Էրգենեքոնի» գործով նախկին դատապարտյալ ՄԵհմեթ Ալի Չելեբին («Ժողովրդահանրապետական կուսակցություն» -CHP) և նույն գործով նախկինում կալանավորված հայտնի լրագրող Ահմեթ Շըքը («Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն - HDP)։

Ընտրություններում հաղթանակ են տարել նաև ԱԶԿ-ի թեկնածու, հայտնի մոտոցիկլիստ Քենան Սոֆուօղլուն և ԺԴԿ-ն ներկայացնող դերասան Բարըշ Աթայը։

Նախագահական ընտրություններում ըստ նահանգների առաջատար են եղել իշխող կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Մուհարրեմ Ինջեն և ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ-ի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը։

Սելահաթթին Դեմիրթաշը ստացած քվեների թվով առաջատար է եղել մասնավորապես հետևյալ նախանգներում․ Աղրը՝ 60․7 տոկոս, Դիարբեքիր՝ 63․6 տոկոս, Հաքքարի՝ 70․1 տոկոս, Իգդիր՝ 44․1 տոկոս, Մարդին՝ 58․3 տոկոս, Մուշ՝ 47․4 տոկոս, Սիիրթ՝ 49․6 տոկոս, Շըրնաք՝ 71․9 տոկոս, Վան՝ 57․8 տոկոս, Բաթման՝ 62․4  տոկոս։

Մուհարրեմ Ինջեն մրցակիցներին գերազանցել է հետևյալ նահանգներում․ Այդըն՝ 44․3 տոկոս, Չանաքքալե՝ 43․7 տոկոս, Էդիրնե՝ 55․6 տոկոս, Իզմիր՝ 54 տոկոս, Քըրքլարելի՝ 58․4  տոկոս, Քոնյա՝ 74․2 տոկոս, Քյութահյա՝ 71․5 տոկոս, Մալաթյա՝ 69․2 տոկոս, Մուղլա՝ 52․4 տոկոս, Թեքիրդաղ՝ 47․2 տոկոս, Թունջելի՝ 58 տոկոս։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջատար դիրք է գրավել մնացած բոլոր նահանգներում։ Նրա օգտին ձայների հատկապես մեծ տոկոս է գրանցվել հետևյալ նահանգներում․ 
Ադըյաման՝ 68 տոկոս, Աֆյոնքարահիսար՝ 68 տոկոս, Բինգյոլ՝ 67 տոկոս, Չանքըրը՝ 76․2 տոկոս, Դյուզջե՝ 73․1 տոկոս, Էլազըղ՝ 70․1 տոկոս, Էրզրում՝ 73․1 տոկոս, Գյումուշհանե՝ 77․2 տոկոս, Քահրամանմարաշ՝ 74․3 տոկոս, Քաստամոնու՝ 69 տոկոս, Կայսերի՝ 70․3 տոկոս, Քիլիս՝ 70․4, Նևշեհիր՝ 68․1 տոկոս, Ռիզե՝ 76․9 տոկոս, Սաքարիա՝ 70․5 տոկոս, Սիվաս՝ 72․5, Տրապիզոն՝ 69․6 տոկոս, Յոզգաթ՝ 75․5  տոկոս, Աքսարայ՝ 76․2 տոկոս, Բայբուրթ՝ 82․1 տոկոս։

Աղբյուր`    Sabah

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}