Տարածաշրջան08:15, 25 Հունիս 2018
Իսրայելը հույս ունի, որ ընտրություններից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն

Իսրայելի կապի և հաղորդակցության նախարար Էյուփ Քարան խոսել է Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների ու թուրք-իսրայելական հարաբերությունների հեռանկարի մասին։
«Տեղի ունեցած ընտրություններից հետո հարմար առիթ է ստեղծվել, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կրկին դառնան նախկինի պես։ Թուրքիայում այս ընտրությունների կարևորությունը, իսկապես, մեծ է։ Կամ նրանք Թուրքիան կբերեն ոչ բարվոք վիճակի, կամ էլ երկիրը կդնեն ճիշտ ուղու վրա»,- նկատել է տվել իսրայելցի նախարարը։
Վերջինս հույս է հայտնել, այնուամենայնիվ, ընտրություններից հետո թուրք-իսրայելական հարաբերությունների համար կբացվի նոր էջ։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |