Տարածաշրջան11:09, 26 Հունիս 2018
Էրդողանի մամուլի խոսնակը՝ ամերիկացի կոնգրեսականին. «Բերանդ փակի՛ր»

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կոպիտ է արտահայտվել ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆի հասցեին, ով չի ցանկացել շնորհավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահ վերընտրվելու կապակցությամբ։
Ամերիկացի կոնգրեսականը Twitter-ի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է.
«Թուրքիայում նախորդ հանգստյան օրերին տեղի ունեցած ընտրություններում Էրդողանը «հաղթեց» միայն ընդդիմությանը ձերբակալելու, բռնություն գործադրելու և ազատ մամուլի նկատմամբ ճնշումներ իրականացնելու շնորհիվ։ Ես չեմ շնորհավորում Էրդողանին»։
Ի պատասխան այս գրառմանը, Քալընը իր Twitter-ի էջում գրել է.
«Էրդողանը քո շնորհավորանքի կարիքը չունի։ Թուրք ժողովուրդը կայացրել է իր որոշումը։ Բերանդ փակի՛ր»։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների նախնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Erdogan “won” reelection in Turkey this weekend only by decimating the opposition through arrests, violence and squashing freedom of the press.
— Adam Schiff (@RepAdamSchiff) June 26, 2018
Turkey's descent into autocracy is another reminder that democracy is under assault worldwide.
DO NOT CONGRATULATE.
President Erdoğan certainly does not need YOUR @RepAdamSchiff congratulations. Turkish people have spoken up. You need to shut up. https://t.co/Z0rlzfBFcN
— Ibrahim Kalin (@ikalin1) June 26, 2018
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |