Տարածաշրջան06:06, 26 Հունիս 2018
Ո՞ր երկրներ Էրդողանը կմեկնի առաջինը

Թուրքիայի վերըտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր առաջին արտերկրյա այցերը կկատարի Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն:
Ադրբեջան կատարելիք այցի մասին Էրդողանը հայտնել է Իլհամ Ալիևի հետ կայացած հեռաոսազրույցի ժամանակ։ Վերջինս Էրդողանին շնորհավորել էր նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Հայտնի նաև, որ հուլիսի 11-12 ընկած ժամանակահատվածում Էրդողանը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին։
Այդ ընթացքում Էրդողանը ՆԱՏՕ-ի և անդամ երկրների ղեկավարների հետ կքննարկի Իրաքի Քանդիլ և Սինջար շրջանների, ինչպես նաև Սիրիայի Մանբիչ շրջանի հարցը, որոնցից առաջին 2-ը գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), իսկ 3-րդը՝ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |