07:06, 26 Հունիս 2018
Ջեմ Օզդեմիր․ «Այս ընտրությունները չեն նպաստի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների բարելավմանը»

Գերմանիայի խորհրդարանի՝ ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն անդրադարձել է Թուրքիայում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Նա նշել է, որ այս ընտրությունների արդյունքները չեն կարող նպաստել Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը։
«Մենք մեր դիրքորոշումից հետ չենք կանգնելու։ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող երկիրը պետք է հավատարիմ մնա որոշ արժեքների, Իսկ Թուրքիան դա չի անում։ Կարծում եմ՝ այս ընտրություններից հետո Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններն էլ ավելի կվատթարանան», - նշել է Օզդեմիրը։
Թուրքական լրատվամիջոցը Բունդեսթագի պատգամավորի այս խոսքերը որակել է որպես նենգ հայտարարություն՝ հիշեցնելով, որ Օզդեմիրը նախընտրական փուլում բացահայտորեն աջակցում էր և կոչ էր անում քվեարկել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) օգտին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |