Տարածաշրջան09:43, 28 Հունիս 2018
Թուրքիայում մարդիկ են կալանավորվել Էրդողանին հայհոյելու համար
Թուրքիայում ձերբակալվել է 5 քաղաքացի, որոնք մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայհոյելու մեջ։
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի հանրահավաքներից մեկի ժամանակ վերոնշյալ մարդիկ հայհոյել են Էրդողանին։
Նրանց մեղադրանք է առաջադրվել «պետական այրերին վիրավորելու» հոդվածով։ Կալանավորելու որոշումը կայացրել է Թուրքիայի Իզմիրի հանրապետական դատախազությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած արտահերթ ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը՝ հաղթել խորհրդարանական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |