Տարածաշրջան11:28, 28 Հունիս 2018
ՆԱՏՕ-ն հույս ունի, որ «S-400»-ների հարցում թուրք-ամերիկյան անհամաձայնությունը կկարգավորվի

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ «S-400»-ների շուրջ թուրք-ամերիկյան անհամաձայնությունը կկարգավորվի մոտ ապագայում: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրը, որի անունը չի հրապարակվում:
Հայտնի է, որ Թուրքիան պատրաստվում է այդ համակարգերը գնել Ռուսաստանից, սակայն ԱՄՆ-ը դեմ է դրան և պաշտոնական Անկարային սպառնում է պատժամիջոցներով:
«Զինամթերք գնելու վերաբերյալ որոշումը կախված է դաշնակիցների դիրքորոշումից: ՆԱՏՕ-ի համար կարևորն այն է, որ զինատեսակները կարողանան համատեղ աշխատել»,-ընդգծում է ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը Թուրքիայի իշխանություններին զգուշացրել է, որ եթե վերջիններս Ռուսաստանից գնեն «S-400» ՀՕՊ համակարգերը, Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ կիրառելու է պատժամիջոցներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |