Քաղաքական10:37, 29 Հունիս 2018
Թուրք պատգամավոր.«Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի պարտության պատճառը Էրդողանն է»

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է այն բանում, որ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս է մնացել Ռուսաստանում անցկացվող 2018թ. աշխարհի առաջնությունից:
F խմբի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը 0-2 հաշվով զիջեց Հարավային Կորեայի հավաքականին և այդպիսով չհաղթահարեց խմբային փուլը:
Օզդեմիրն իր կողմից առաջ քաշած մեղադրանքները հիմնավորել է այն հանգամանքով, որ Էրդողանը Թուրքիայի արտահերթ ընտրություններից առաջ Լոնդոնում հանդիպել էր Գերմանիայի ազգային հավաքականի ազգությամբ թուրք ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլին և Իլքայ Գյունդողանին:
«Գերմանիայի հավաքականի պարտության պատճառը Էրդողանն է: Օզիլի և Գյունդողանի հետ լուսանկարվեց և դրանով Գերմանիայի ազգային հավաքականի հաղթական ոգին խաթարվեց, այդ պատճառով Գերմանիայի հավաքականը լավ չխաղաց»,-ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |