• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:49, 04 Հուլիս 2018

Թուրք օդաչուները սկսում են ուսումնական թռիչքներ կատարել F-35-երով

Թուրք օդաչուները սկսում են ուսումնական թռիչքներ կատարել F-35-երով

Թուրք օդաչուներն ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Լյուք ավիաբազայում սկսել են ուսումնական թիռիչքներ կատարել F-35 ռազմական ինքնաթիռներով: 

ԱՄՆ-ն հունիսի 21-ին ներկայացրել էր Թուրքիային տրամադրվելիք 2 
F-35 կործանիչները, որոնք ԱՄՆ-ում կմնան մինչև թուրք օդաչուների վերապատրաստման ավարտը:

Ուսումնական նպատակով Արիզոնա է մեկնել  13  օդաչու և  325  հոգուց բաղկացած սպասարկող անձնակազմ, որի մեջ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ինժեներներ։ Թուրքական պատվիրակությունը գլխավորում է գնդապետ Զիյա Քաբասաքալը։

Վերապատրաստման ընթացքում թուրք օդաչուները ոչ միայն ուսումնական թռիչքներ կիրականանցնեն, այլև կծանոթանան F-35-ների տեխնիկական հնարավորություններին և տեխնոլոգիաներին։

Նրանք ԱՄՆ-ում կմնան մոտ 1 տարի, որից հետո կվերադառնան Թուրքիա և իրենց փորձը կփոխանցեն ուրիշներին։ Արդեն հայտնի է, որ այդ երկու ինքնաթիռները Թուրքիայում տեղեկայվելու են Մալաթիա նահանգի Աքչադաղ շրջանի 7-րդ ավիաբազայում:

Հիշեցնեք, որ ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի` Թուրքիան պետք է ստանա ընդհանուր 100 հատ F-35, բայց մնացած 98-ի ճակատագիրը առայժմ հայտնի չէ, քանի որ վերջերս թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի սենատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Օրինագծում պահանջվում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի F-35-երի  և մի շարք այլ զինտեխնիկայի մատակարարումը պաշտոնական Անկարային:

Աղբյուր`    A haber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}