Տարածաշրջան11:19, 04 Հուլիս 2018
Իրաքյան Քուրդիստանը դեմ է, որ PKK-ն իր տարածքից հարձակվի Թուրքիայի վրա

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Դրա ընթացքում Բարզանին հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերություներն ավելի կընդլայնվեն։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է մեկնել Թուրքիա և հանդիպել Էրդողանի հետ։ Բացի այդ էլ նա Էրդողանին շնորհավորել է նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Քուրդ պաշտոնյան նաև անդրադարձել է հյուսիսային Իրաքում հենակետեր և ռազմաբազաներ ունեցող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) խնդրին։
«PKK-ն Քուրդիստանի տարածքի մի մասն օկուպացրել է։ Նրանք այստեղից հարձակվում են Թուրքիայի վրա։ Մենք դեմ ենք դրան։ Մենք դեմ ենք, որ Քուրդիստանի տարածքից Թուրքիայի և Իրանի դեմ հարձակումներ լինեն։ Մի քանի անգամ պահանջել ենք, որ իրանի դեմ տրամադրված ուժերը և քուրդ զինյալներն այստեղից հարձակումներ չգործեն Իրանի և Թուրքիայի վրա»,- շեշտել է Բարզանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |