Տնտեսական07:27, 04 Հուլիս 2018
2017թ․ անտառային հրդեհներից Թուրքիայում 119 092 հա տարածք է այրվել

Վերջին 6 տարվա ընթացքում անտառային հրդեհների թիվն ու ուժգնությունը մեծացել է։ Թուրքիայի անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունը և անտառտնտեսության վարչությունը վիճակագրական տվյալներ են հրապարակել անցյալ տարի երկրում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2017թ․ հրդեհների հետևանքով Թուրքիայում 119 092 հեկտար անտառային տարածք է տուժել։ Ընդհանուր առմամբ նախորդ տարի գրանցվել է անտառային հրդեհների 2411 դեպք, որոնցից 1280-ի պատճառը չի հաջողվել բացահայտել։ Ամենից շատ անտառային հրդեհներ են գրանցվել Քյութահիայում (854․65 հեկտար), Էրզրումում (666․43 հեկտար) և Շանլըուրֆայում (518․82 հեկտար)։
Նշենք, որ 2015թ․ հրապարակված տվյալների համաձայն, 22․3 մլն հեկտար ընդհանուր մակերեսով անտառները կազմում են Թուրքիայի տարածքի շուրջ 30 տոկոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |