Տարածաշրջան13:36, 06 Հուլիս 2018
Մարդինում պարետային ժամ է հայտարարվել

Հուլիսի 6-ի առավոտյան Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին և Օմերլի շրջաններում պարետային ժամ է հայտարարվել։ Այդ մասին հայտարարություն է տարածել Մարդինի նահանգապետարանը։
Պատճառը՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ սպասվող ռազմական գործողութjուններն են։
Գործողության ընթացքում նախատեսվում է ոչնչացնել քուրդ զինյալների զինպահեստները և խրամատները։
Նշվում է, որ պարետային ժամը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանի կողմից հավելյալ ծանուցում արվի։
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին, Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրը Աբդուլլահ Օջալանն է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |