Քաղաքական13:38, 09 Հուլիս 2018
Թուրք քաղաքական գործիչն Էրդողանին անվանել է «Քվեատուփային բռնապետ»

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ և խոսնակ Բյուլենթ Թեզջանը խոսել է այն մասին, թե ինչպիսի ուղիով կգնա Թուրքիան արտահերթ ընտրություններից հետո։
Խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել էր իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունն անցել խորհրդարան:
Թեզջանը, անդրադառնալով այսօր կայանալիք Էրդողանի երդմնակալության արարողությանը, ասել է.
«Առավոտից սկսվում է նոր շրջան։ Այն, ինչ տեղի ունեցավ, ստի քաղաքականություն է։ Ըստ էության արդեն երկու տարի շարունակվում էր մեկ մարդու իշխանությունը։ Արտակարգ դրության ռեժիմով ժողովրդավարությունը ոչնչացվեց, և մենք կանգնեցինք մեկ մարդու իշխանությանը դեմ հանդիման։ Այսօր ծնվող համակարգի անունը քվեաթտւփային բռնապետություն է, իսկ երդմնակալություն իրականացնող անձը՝ քվեատուփային բռնապետ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |