Քաղաքական11:03, 09 Հուլիս 2018
Հունաստանում դեմ են, որ նախկին նախարարը մասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը քննադատել է Հունաստանի նախկին արտգործնախարար տիկին Դորա Բակոյանիին՝ Թուրրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։
Էրդողանը հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում վերընտրվել էր նախագահի պաշտոնում։
Հունաստանի նախկին արտգործնախարարին քննադատած Կամենոսն իր Twitter-ում գրել է.
«Դորա Բակոյանին հարգանք է ցուցաբերում սուլթանի նկատմամբ (խմբ. Էրդողան) այն դեպքում, երբ թուրքերը դեռ պատանդ են պահում մեր երկու զինվորին։ Հունական SKAİ մասնավոր հեռուստաընկերությունը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ով շնորհավորական ուղերձ չէր հղել Էրդողանին, ներկայացնում է որպես հայրենիքի դավաճան: Զգույշ եղեք, Բակոյանին թուրքական հերոինի ազդեցության տակ է»։
Նշյալ գրառմանը պատասխանել է նաև Հունաստանի նախկին արտգործնախարար Դորա Բակոյանին։
«Թուրք–հունական լարված հարաբերությունների պայմաններում նման հրավեր ստացա։ Բաց շփումներ պահպանելը ամենաօգտակար քայլը կլինի»։
Տեղեկացնենք, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են 22 երկրի նախագահ և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի դեպ, Ադրբեջանը երդմնակալության արարողությանը ներկայանալու է ոչ թե նախագահ Իլհամ Ալիևի, այլ վարչապետ Նովրուզ Մամեդովի մակարդակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |