Տարածաշրջան05:49, 10 Հուլիս 2018
Թուրքիայի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են Էրդողանի երդմնակալությունը

Հուլիսի 9-ի երեկոյան խորհրդարանում տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։
Որպես բողոքի նշան՝ Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և ազգայնական «İYİ» կուսակցությունները ոտքի չեն կանգնել և նստած են հետևել երդմնակալության արարողությանը։
Ելույթի ժամանակ ոտքի են կանգնել միայն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) ու վերջինիս դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ-MHP) անդամները:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում Էրդողանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |