• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:00, 11 Հուլիս 2018

Էրդողան. «Կիպրոսի հիմնախնդիրը մեր ազգային հարցն է»

Էրդողան. «Կիպրոսի հիմնախնդիրը մեր ազգային հարցն է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարած այցից հետո անմիջապես մեկնել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն։

Այնտեղ Էրդողանը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջըի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Էրդողան-Աքընջը հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի նախագահի խոսքերով` քննարկվել են մի շարք օրակարգային թեմաներ, այդ թվում նաև  Կիպրոսի հիմնախնդիրը։

«Մենք միշտ կանգնել ենք Կիպրոսի թուրքերի կողքին և այդպես էլ շարունակելու ենք։ Կիպրոսը մեր ազգային հարցն է։ Մեր նպատակն է արդար և մնայուն լուծում գտնել Կիպրոսի հիմնախնդրում»,-ասել է Էրդողանը։

Վերջինս նշել է, որ Թուրքիան 50 տարի ջանքեր է գործադրում խնդրի կարգավորման  համար,  սակայն մինչև օրս դրական որևէ արդյունք չի արձանագրվել։ Նա նկատել է տվել, որ 1 տարի առաջ Կիպրոսի հիմնախնդրով հրավիրված կոնֆերանսը նույնպես որևէ արդյունք չի տվել։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ հիմնախնդրի չլուծման հիմնական պատճառներից մեկն այն է, որ  «Կիպրոսի հունական հատվածում ապրող հույները համարում են, որ կղզու հիմնական տերերն իրենք են»։

Տեղեկացնենք, որ Էրդողանը նախագահ վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցերը կատարել է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն։

Աղբյուր`    CnnTürk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}