• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ղարաբաղ06:44, 12 Հուլիս 2018

Էրդողանը՝ ղարաբաղյան հակամարտության մասին. «Երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի»

Էրդողանը՝ ղարաբաղյան հակամարտության մասին. «Երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանը Թուրքիայի համար օրակարգային հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը:

Նա նշել է, որ  մինչև այժմ միջազգային հարթակներում Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և դա շարունակվելու է նաև ապագայում։

«Ղարաբաղի հարցում  մենք ի սկզբանե միշտ աջակցել ենք, աջակցում  և շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին։ Այս հարցում կա 3 պատասխանատու երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա։  Ցավոք, նրանք  այդ ուղղությամբ չեն կարողանում անել կամ չեն անում անհրաժեշտ քայլերը։ Եվ, ցավոք,  դրա համար էլ  այդ հակամարտությունը շարունակվում է և լուծում չի ստանում
»,-ասել է Էրդողանը։

Վերջինս նշել է, որ իրենք բոլոր միջազգային հարթակներում՝ կլինի ՆԱՏՕ, թե այլ հարթակ,  Ղարաբաղի հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին։

«Այս հարցում  մենք երբեք նրանց (Ադրբեջանին-խմբ.) մենակ չենք թողել և չենք թողնի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանը առաջինը մեկնեց Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն։

Աղբյուր`    Star

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է
13:20, 06 օգոս
Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին
17:30, 10 հունվ
Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}