Տարածաշրջան07:55, 12 Հուլիս 2018
Թուրքիայում սպանվել է հետախուզման մեջ գտնվող քուրդ զինյալը

«Քուրդիստանի բանվորական կուսակցութան» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի Բիթլիս նահանգի Քոչյիղիթ գյուղում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է 10 քուրդ զինյալ:
Օպերացիայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ գործողությունն իրականացվել է հունիսի 28-ին: ՆԳՆ-ն հայտնել է, որ գործողության ժամանակ սպանվել է Սեֆեր Աչարը, որը երկար ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ։
Հայտարարության մեջ նշվել է, որ Աչարի անունը ներառված էր Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչների «կարմիր ցուցակում»: Այդ ցուցակում ընդգրկվում են ամենավտանգավոր ահաբեկիչները:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Աչարը մեղադրվում էր 1998թ. Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական ուղղաթիռ խոցելու մեջ։ Խոցման հետևանքով 15 թուրք զինվոր էր սպանվել։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |