Տարածաշրջան12:32, 12 Հուլիս 2018
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները նախատեսում են հանդիպել

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեի խորհրդական Ալի Աքբար Վելայթին հայտնել է, որ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն առաջիկայում Սիրիայի հարցով հանդիպելու են։ Հանդիպումը կայանալու է Թեհրանում։
Այդ հայտարարությունն իրանցի պաշտոնյան արել է Իրանի պետական հեռուստաընկերության եթերով։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Սիրիայի հարցով հանդիպել էին ապրիլին Անկարայում։
Աքբարը նաև գոհունակություն է հայտնել նախօրեին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ։ Խոսելով ռուս-իրանական հարաբերությունների մասին՝ նա մասնավորապես ասել է. «Մեր առաջնորդը կարևորություն է տալիս, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանան։ Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ անել Իրանի նավթային սեկտորում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |