Քաղաքական12:22, 16 Հուլիս 2018
Թուրք դեսպանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին

Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյն Դիրիյոզը շնորհակալություն է հայտնել Մոսկվային, որ վերջինս 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ աջակցել է թուրքական իշխանություններին։
Դեսպանն այդ մասին ասել է ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը։
«Թուրքիան շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին, որը հեղաշրջման փորձի ժամանակ մեր իշխանություններին աջակցություն հայտնեց և դատապարտեց մեղավորներին»:
Դեսպանը հիշեցրել է, որ այդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, զանգահարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ասել էր.
«Ռուսաստանն անընդունելի է համարում սահմանադրության խախտումը և բռնությունը»։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբարդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |