Քաղաքական09:20, 17 Հուլիս 2018
Ձերբակալություններ Թուրքիայի զինված ուժերում

Թուրքիայի զինված ուժերից բերման են ենթարկվել մի շարք զինվորականներ, որոնք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Նրանց մի մասն արդեն կալանավորվել է։
Իզմիրի հանրապետական դատախազության ցուցումով Իզմիր նահանգում գործողություն է իրականացվել, որի ընթացքում բերման է ենթարկվել, ապա՝ կալանավորվել 57 զինվորական։ Դրանց թվում կան նաև ռազմական օդաչուներ։
Զինվորականների դեմ օպերացիաներ են իրականացվել նաև Թուրքիայի Սիվաս, Անկարա, Սամսուն, Յոզգաթ, Սիիրթ և Քըրըքքալե նահանգներում։
Նույն մեղադրանքով ևս 9 զինվորական է բերման ենթարկվել Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում։ Նրանց նկատմամբ նույնպես առայժմ չկա կալանավորման որոշում։
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքի առաջնորդն ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլլահ Գյուլենն է, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Թուրքիան պահանջում, որ ԱՄՆ-ն իրենց արտահանձնի Գյուլենին, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |