• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:02, 19 Հուլիս 2018

Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկարներ)

Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկարներ)

Թուրքիայում հուլիսի 19-ից սկսած, տեղական ժամանակով 01։00-ից, դադարեցվել է շուրջ 2 տարի տևած արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը սահմանվել էր 2016թ ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր հետո՝ հուլիսի 21-ին։  Այնուհետև այն երկարաձգվել էր 7 անգամ։

Հուլիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ ընտրություններից առաջ  իշխանությունները խոստացել էին վերացնել արտակարգ դրությունը։

Վերջինիս վերացման կապակցությամբ Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ- CHP) Մերսինի պատգամավոր Այթուղ Աթըջըն սափրել է իր մորուքը։ Նա մորուք էր պահել, որպեսզի իր բողոքը արտահայտի Թուրքիայում սահմանված  արտակարգ դրության  վերաբերյալ։

Աթըջըն մորուքը պահում էր արտակարգ դրության սահմանումից ի վեր։


Ընդ որում պատգամավորը իր երկար մորուքը սափրել է լրագրողների առջև՝ Թուրքիայի խորհրդարանի գեղեցկության սրահներից մեկում։

Աթըջըն լրագրողների հետ զրույցում ասել է.

«2 տարին դժվար և երկար անցավ։ Մերսինի նման տեղում  մորուք պահելը ինձ շատ հոգնեցրեց, սակայն ես աշխատում էի խոստումս պահել։  Իմ իրականացրած ակցիան խաղաղ էր և ոչ մեկին վնաս չտվեց»։

 

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}