• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:31, 19 Հուլիս 2018

Թուրքիան 1.5 մլրդ դոլար եկամուտ է ստացել «T-129 Atak» ուղղաթիռների վաճառքից

Թուրքիան 1.5 մլրդ դոլար եկամուտ է ստացել «T-129 Atak» ուղղաթիռների վաճառքից

Թուրքիայի արտահանման ծավալների վրա զգալի ազդեցություն է ունեցել թուրք-պակիստանյան պայմանագիրը՝ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռների վաճառքի շուրջ։

Այս համաձայնագրի կնքմամբ ի կատար ածվեց մեկանգամյա արտահանման տեսանկյունից Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը:

Ըստ պայմանագրի՝ Թուրքիան  30 միավոր «T-129 Atak» ուղղաթիռներ է վաճառելու Պակիստանին։ Գործարքի արժեքը կազմել է 1.5մլրդ դոլար։

Գործարքը Թուրքիայի 2017թ. արտահանման ծավալների մեկ տոկոսն է կազմել։ 2017-ին Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալը 157մլրդ դոլար էր կազմել։  

Համաձայնագրով  Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերական ընկերությունը, որի հետ էր կնքվել պայմանագիրը,  բացի վաճառքից ապահովելու է նաև բեռնափոխադրումների, պահեստամասերի մատակարարումը և տեխնիկական անձնակազմի վերապատրաստման կուրսերի անցկացումը:

Հիշեցնենք, որ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռներն արտադրվել են Թուրքիայի զինված ուժերի պատվերով, թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների համատեղ ջանքերով՝ հիմք ունենալով իտալական Agusta A129 ուղղաթիռների մոդելը:

«T-129 Atak»  ուղղաթիռների վրա դրված է ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել թիրախը և ոչնչացնել։ Կարող են օդում մնալ 2.5 ժամ, անցնել  270կմ տարածք։ «T-129 Atak»-ը հնարավորություն ունի  թռչել չափազանց ցածր բարձրության վրա և իրականացնել բարդ խուսանավումներ։ 


 

Աղբյուր`    Anadolu

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}