Քաղաքական12:39, 20 Հուլիս 2018
Գերմանական թերթ. «Թուրքիան շարժվում է բռնատիրական երկիր դառնալու ճանապարհով»

Գերմանական «Kölner Stadt-Anzeiger» պարբերականում «Թուրքիան շարժվում է բռնատիրական պետություն դառնալու ճանապարհով» վերնագրով հոդված է հրապարակվել։
Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռք է բերել ավելի լայն լիազորություններ։
«Սեփական իշխանությունն ամրապնդելու համար Էրդողանը հապշտապ փոփոխություններ է կատարելու ահաբեկչության դեմ պայքարի օրենքում։ Չնայած Թուրքիայում վերացվեց արտակարգ դրությունը՝ այնուամենայնիվ, վերադարձ չեղավ ժողովրդավարական չափանիշներին։ Ընդհակառակը, Թուրքիան շարժվում է բռնատիրական երկիր դառնալու ճանապարհով», ասվում է հոդվածում։
Գերմանական «Tagesspiegel» թերթն էլ նշում է, որ Թուրքիայում Արևմուտքի նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ Բրյուսելի ժողովրդավարական բարեփոխումները Թուրքիայի իշխանություններն ընկալում են ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ իրենց ներքին գործերին ավելորդ միջամտություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |