• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:59, 20 Հուլիս 2018

Թուրքիան և Հոլանդիան փորձում են կարգավորել լարված հարաբերությունները

Թուրքիան և Հոլանդիան փորձում են կարգավորել լարված հարաբերությունները

Թուրքիան և Հոլանդիան  որոշել են կարգավորել երկկողմ լարված հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Վերջինիս խոսքերով՝ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի շրջանակներում։ Չավուշօղլուն հանդիպել է Հոլանդիայի արտգործնախարար Սթեֆ Բլոքի հետ։  Ըստ Չավուշօղլուի՝ իր հոլանդացի գործընկերը նամակ է փոխանցել, որտեղ պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։

Որոշ ժամանակ անց  երկու արտգործնախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը վերահաստատել են հարաբերությունները կարգավորելու  իրենց ցանկությունը:

Որոշում է կայացվել առաջիկայում հանդիպում կազմակերպել և հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կարճ ժամանակում  նշանակել դեսպաններին, որոնք հետ էին կանչվել։

Հիշեցնենք, որ 
2017-ի մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Նախարարների այցի նպատակն էր ապրիլին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}