Քաղաքական07:31, 23 Հուլիս 2018
Թուրքիայի ազգայնական «İYİ» կուսակցությունը նոր նախագահ կունենա

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ) նախագահ Մերալ Աքշեները հայտարարել է կուսակացության համագումար ժողով հրավիրելու մասին։ Համագումար ժողովի օրակարգում կուսակցության նոր նախագահի ընտրությունն է լինելու:
Աքշեները որոշման մասին հայտնել է «Twitter»-ում գրառում անելով: Նա նշել էր, որ օգտվում է կուսակցության կանոնադրությամբ իրեն տրված լիազորություններից և հրավիրում է համագումար ժողով: Նա հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել, միաժամանակ հաջողություն է մաղթել թեկնածու գործընկերներին:
Նշվում է, որ Մերալ Աքշեներն այս որոշմանն էր հանգել կուսակիցների հետ աշխատանքային հանդիպումից հետո, որտեղ բանավեճ էր ծագել հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցադրած արդյունքի շուրջ։ Աքշեները հանդիպման ժամանակ ծագած վեճի պատճառով ելույթը կիսատ էր թողել և վերադարձել, երբ կրքերը հանդարտվել էին:
Նշվում է, որ համագումար ժողովը տեղի կունենա օգոստոսի 12-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |