• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:15, 23 Հուլիս 2018

Մեսութ Օզիլը որոշել է ավարտել իր ելույթները Գերմանիայի ազգային հավաքականում

Մեսութ Օզիլը որոշել է ավարտել իր ելույթները Գերմանիայի ազգային հավաքականում

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը որոշել է հեռանալ Գերմանիայի հավաքականի կազմից։ Ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ Գերմանիայում բուռն քննադատությունների ենթարկվելու պատճառով։

Ընդ որում՝ լուսանկարը արվել էր Թուրքիայի արտահերթ ընտրություններից առաջ։ Գերմանիայում լուսանկարը դրական արձագանք չունեցավ, քանի որ կարծիք կար, որ Օզիլ-Էրդողան հանդիպումը քաղաքական ենթատեքստ է ունեցել։ Մասնավորապես շատերը կարծում էին, թե Օզիլի միջոցով Էրդողանը փորձում է Գերմանիայում նախըտրական քարոզչություն իրականացնել։

Թուրք ֆուտբոլիստը թեմայի շուրջ գրառում է կատարել սոցցանցերից մեկում։ Դրանում մասնավորապես ասված է.

«Չեմ ցանկանում կրել Գերմանիայի ազգային հավաքականի մարզահագուստը՝ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և մի շարք այլ մարդկանց ցուցաբերած վերաբերմունքի պատճառով։ Այս որոշումը ինձ համար դժվար էր կայացնել, քանի որ ես միշտ ամեն ինչ տվել եմ ընկերներիս, մարզիչներիս և Գերմանիայի ժողովրդին։ Բայց երբ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյաններն իմ նկատմամբ ցուցաբերում են նման դիրքորոշում՝ հարգանք չեն ցուցաբերում իմ թուրքական արմատների նկատմամբ և ինձ ներքաշում են քաղաքական քարոզչության մեջ, արդեն ասում եմ վերջ, հերիք է»։

Օզիլն իր գրառման մեջ նաև պնդել է, որ թեև ինքը իր ներդրումն է ունեցել, որ 2014թ․ Գերմանիան աշխարհի չեմպիոն դառնա, այնուամենայնիվ, գերմանացի ժողովրդը նրան դեռ որպես «գաղթական» է ընկալում։

Նրա խոսքով, երբ Գերմանիայի հավաքականը հաղթում է, նրան «գերմանացի» են անվանում, իսկ երբ պարտվում է՝ «գաղթական»։

Աղբյուր`    Haberturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}