Քաղաքական15:05, 24 Հուլիս 2018
Էրդողանի խոսնակը կոշտ արձագանք է տվել Իսրայելի վարչապետին
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը բավական կոշտ արտահայտություններ է հասցեագրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուին՝ ի պատասխան վերջինիս կողմից Էրդողանին ուղղված քննադատական խոսքերին:
Քալընը twitter միկրոբլոգում անգլերեն գրառում է կատարել՝ Իսրայելն անվանելով ռասիստական և օկուպանտ երկիր: Եվ նշել է, որ այդ երկրի վարչապետը չի կարող մարդասիրության դասեր տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյաուն քննադատել էր Էրդողանին՝ ասելով. «Այն դեպքում, երբ Իսրայելն օրինապահորեն պաշտպանում է իր բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը, Էրդողանի կառավարած Թուրքիան մխրճվում է բռնապետական խավարի մեջ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |