Քաղաքական07:18, 24 Հուլիս 2018
Թուրք ազգայնական կուսակցապետը կարող է նորից առաջադրել իր թեկնածությունը

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեների կուսակիցները ցանկանում են, որ վերջինս նորից առաջադրի իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Աքշեները հրաժարվել էր առաջադրել իր թեկնածությունը։
Աղբյուրը հաղորդում է, որ մի խումբ կուսակիցներ հավաքվել են Աքշեների տան առջև և կոչ են արել, որ կին քաղաքական գործիչը նորից առաջադրի իր թեկնածությունը։
Արձագանքելով կուսակիցների կոչերին՝ Աքշեները խնդրել է 72 ժամ վերջնական որոշում կայացնելու համար։
Հիշեցնենք, որ Մերալ Աքշեները հրաժարվել էր իր թեկնածությունը առաջադրել այն բանից հետո, երբ կուսակիցների հետ աշխատանքային հանդիպումից հետո բանավեճ էր ծագել հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության գրանցած արդյունքի շուրջ։
Աքշեները հանդիպման ժամանակ ծագած վեճի պատճառով ելույթը կիսատ էր թողել և հեռացել՝ վերադառնալով միայն այն ժամանակ, երբ կրքերը հանդարտվել էին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |