Քաղաքական09:09, 25 Հուլիս 2018
Կանադացի լրագրող. «PKK-ի զինյալներն օգտագործում են կանադական ինքնաձիգներ»

Կանադական «National Post», «Montreal» և «Ottawa Citizen» պարբերականներում հրապարակվել է կանադացի սյունակագիր Դեվիդ Փուգլիեսի՝ «Ահաբեկիչների ձեռքում կանդական արտադրության զենք է հայտնվել» վերնագրով հոդվածը։
Փուգլիեսը, ահաբեկիչներ ասելով, նկատի է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) զինյալներին:
Ըստ հոդվածագրի՝ սույն թվականի ապրիլին թուրք ուժայինները Թուրքիայի Մարդին նահանգում քուրդ զինյալների դեմ գործողություններ իրականացնելիս առգրավել էին զենքեր, որոնց թվում եղել են նաև կանադական արտադրության «NEA-15» տիպի ինքնաձիգներ։ Նշվում է, որ Թուրքիայի համապատասխան կառույցներն այդ մասին իրազեկել են Կանադային։
Սյունակագրի տեղեկություններով՝ այդ զենքն արտադրվում է Կանադայի Օնտարիո նահանգում «North Eastern Arms-NEA» ընկերության կողմից: Վերջինի ներկայացուցիչը հայտնել է, որ զենքի վաճառքն իրականացվել է Կանադայի դաշնային կառավարության թույլտվությամբ։ Հոդվածում նշվում է, որ կանադական ընկերությունը 2016թ. զենք է մատակարարել նաև Հյուսիսային Իրաքի քրդական ուժերին:
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը թեմայի առնչությամբ մեկնաբանություն է վերցրել Կանադայում Թուրքիայի արտակարգ և լիզոր դեսպան Սելչուկ Ունալից: Վերջինը հայտնել է, որ հարցի շուրջ թուրքական կողմը քննարկումներ է անցկացնում կանադացի պաշտոնյաների հետ։
Իսկ Կանադայի արտգործնախարարության պաշտոնյաներից Ջոն Բեբքոքը հայտարարել է, որ գործի վերաբերյալ իրականացվում է հետաքննություն։
Աղբյուր` Haberler
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |