Քաղաքական07:28, 25 Հուլիս 2018
Նեթանյահու .«Էրդողանը կոտորում է քրդերին ու սիրիացիներին»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարություններին։
Դրանցում Էրդողանը քննադատել էր Իսրայելին «հրեական ազգային պետության» մասին օրենքն ընդունելու համար, ինչպես նաև Իսրայելին անվանել էր ահաբեկչական պետություն։
Նեթանյահուն իր Twitter-ի էջում Էրդողանի և Թուրքիայի վերաբերյալ 2 առանձին գրառում է կատարել:
Դրանցից առաջինում նա գրել է. «Մինչ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան խավար բռնապետության է վերածվում, Իսրայելը ինչպես այս օրենքից առաջ, այնպես էլ հետո պաhպանում է իր քաղաքացիների հավասար իրավունքները»։
Մյուս գրառման մեջ Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է քրդերի դեմ բռնություն կիրառելու մեջ:
«Էրդողանը կոտորում է քրդերին ու սիրիացիներին և բանտ նետում իր երկրի հազարավոր քաղաքացիներին։ Փաստը, որ հրեական պետության մասին օրենքը քննադատում է մեծ «դեմոկրատ» Էրդողանը, մեզ համար հաճոյախոսություն է»,-գրել է Իսրայելի վարչապետը։
Turkey, under Erdogan’s rule, is becoming a dark dictatorship whereas Israel scrupulously maintains equal rights for all its citizens, both before and after introducing this law.
— Benjamin Netanyahu (@netanyahu) July 24, 2018
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |