• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 17:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:08, 30 Հուլիս 2018

Թուրքական ԶԼՄ-ները Փաշինյանի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը «պատմական» են որակել

Թուրքական ԶԼՄ-ները Փաշինյանի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը «պատմական» են որակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:
ՀՀ վարչապետը  «Al Jazira» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Թեմային անդրադարձել են թուրքական թե՛ ընդդիմադիր և լիբերալ, թե՛ իշխանամետ լրատվամիջոցները։ 

Թուրքական ԶԼՄ-ների մի մասը Փաշինյանի հայտարարությունը «պատմական» է որակել: Այս  շեշտադրումն արտացոլվել է հրապարակումների վերնագրերում`
«Հայաստանից անակնկալ հայտարարություն Թուրքիայի մասին», «Կարևոր ուղերձ Թուրքիային․․․Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել», «Հայաստանի վարչապետ Փաշինյանից պատմական կոչ Թուրքիային»։

Թեմային անդրադարձել են գրեթե բոլոր խոշոր լրատվական կայքերը՝ «NTV.com.tr», «Posta», «Sabah», «Milliyet», «CNNturk», «Ensonhaber», «Güneş», «Vatan», «Ahaber», «Haber3», «Cumhuriyet», «Habertürk», «Haberler», «Sondakika», «Türkiye gazetesi», «Marmara gazetesi», «Haber7» «Demokrathaber», «Diken»: Լրատվամիջոցները նույնաբովանդակ հրապարակումներում մեջբերել են ՀՀ վարչապետի խոսքերը, որ սահմանը փակվել է Թուրքիայի կողմից, հայկական կողմից այն բաց է, և Թուրքիան է, որ  սահմանը բացելու որոշում պետք է կայացնի։

Նշվել է, որ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Այս համատեքստում մեջբերվել է ՀՀ վարչապետի հետևյալ խոսքերը․ «Բոլոր խնդիրները պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծել։ Պատրաստ ենք կառուցողական լինել, որպեսզի տարածաշրջանն ավելի անվտանգ, խաղաղ և բարեկեցիկ ապրի»։


Լրատվամիջոցների որոշները բացի հայ-թուրքական հարաբերությունների մասին հատվածից ներկայացրել են նաև ՀՀ վարչապետի այն խոսքերը, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության բանակցություններին և Ադրբեջանում հայկական հեղափոխության կրկնության հավանականությանը։ 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}