Քաղաքական11:42, 30 Հուլիս 2018
Էրդողանը ցանկանում է, որ Թուրքիան ընդգրկվի BRICS երկրների խմբի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել Թուրքիաիային ևս ընդունել խմբի կազմ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է Էրդողանը:
ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։
Թուրքիայի նախագահը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է.«Գիտեք, որ BRICS-ը համագործակցության հարթակ է, որի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Ես նրանց ասացի, որ եթե մեզ էլ ընդունեն իրենց կազմ, ապա իենց համար նոր անվանում կունենան՝ BRICST: Նրանք դրական են նայում հարցին: Հատկապես Չինաստանը կողմ է արտահայտվում ընդլայնման օգտին»,- ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |