• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:22, 31 Հուլիս 2018

Թուրքիայի ԱԳՆ-ի պարզաբանումը՝ Մոնղոլիայում թուրք գործչի առևանգման մասին լուրերի վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ի պարզաբանումը՝ Մոնղոլիայում թուրք գործչի առևանգման մասին լուրերի վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հերքել է նախօրեին մամուլում տարածված այն լուրերը, թե թուրքական հատուկ ծառայությունները Մոնղոլիայում  փորձել են գյուլենական համայնքի ներկայացուցիչներից մեկին առևանգել:

Հուլիսի 30-ին թուրքական և միջազգային մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ թուրքական հետախուզությունը փորձել էր Մոնղոլիայից առևանգել ծագումով թուրք, «Empaty» դպրոցների տնօրեն Վեյսել Աքչային։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Աքչայի գլխավորած կրթական հատատությունները գտնվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող FETÖ (Գյուլենական համայնք) կառույցի վերահսկողության ներքո։ 

«FETÖ-ն,  Մոնղոլիայում լայն ներկայություն  ունեցող և Մոնղոլիայի ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կառույց է։ Այդ հարցում  մոնղոլացի պաշտոնյաների հետ մենք միշտ կիսվել ենք մեր մտահոգություններով և սպասելիքներով։ Մեր ակնկալիքն է, որ  գյուլենական համայնքը կանգնի արդարության առջև և պատասխան տա։ Սակայն Մոնղոլիայում գյուլենական համայնքի դեմ  իրականացվելիք քայլերը Մոնղոլիայի կառավարության իրավասությունն է։ Թուրքիան չի միջամտի այլ երկրների ներքին անվտանգությանը վերաբերող հարցերին։  Այդ իսկ պատճառով մեզ մտահոգում է այն, որ ուրբաթ օրը Մոնղոլիայում տեղի ունեցած զարգացումները ներկայացվեցին որպես առևանգման փորձ: Այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում  և մենք չենք ընդունում դրանք»- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Աքսոյն ավելացրել է, որ Թուրքիայում Մոնղոլիայի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն և նրան փոխանցվել է հարցի վերաբերյալ թուրքական կողմի դժգոհությունը:

Աղբյուր`    mfa.gov.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}