• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 04:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:28, 01 Օգոստոս 2018

Էրդողանի խոսնակը՝ F-35-երի մասին. «Թուրքիան այն երկիրը չէ, որը չունի այլընտրանք»

Էրդողանի խոսնակը՝ F-35-երի մասին. «Թուրքիան այն երկիրը չէ, որը չունի այլընտրանք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ամերիկյան «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին։

Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ 100 նման ինքնաթիռ պետք է մատակարարվի Թուրքիային։ Մինչև հիմա Թուրքիան ստացել է միայն 2 միավոր F-35: Մնացած 98-ի ճակատագիրը անհայտ է, քանի որ ԱՄՆ-ի կոնգրեսը թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ժամանակավորապես սառեցրել է դրանց մատակարարումը։ Նման պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայում ազատ չի արձակվում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, որ եթե հոգևորականը ազատ չարձակվի, ապա Անկարայի դեմ կկիրառվեն պատժամիջոցներ։

Էրդողանի խոսնակի խոսքերով՝ Թուրքիայի համար անընդունելի են  ԱՄՆ-ի 
սպառնալիքները։

«Թուրքիան երբեք չի հրաժարվի իր հիմնական դիրքորոշումից։ Նրանք, ովքեր կոնգրեսի օրակարգ են բերել F-35-երը Թուրքիային չմտակարարելու հարցը, պետք է իմանան հետևյալը. սա միջազգային գործընկերային նախագիծ է։ Թուրքիան էլ այդ նախագծի գործընկեր երկրներից է։ Մինչև հիմա մենք նախագծի շրջանակներում  900 մլն դոլար ենք վճարել։ Առաջին ինքնաթիռները հանձնվել են թուրք օդաչուներին, որոնք արդեն փորձնական թռիչքներ են իրականացնում», ասել է Քալընը։

Վերջինս իր խոսքում նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի Բրանսոնի գործի պատճառով նման քայլ իրականացնել Թուրքիայի դեմ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գնա այդ քայլին, ապա Թուրքիան դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան։
 
«Թուրքիան հեշտ զոհաբերվող երկիր չէ։ Դա պետք է բոլորը իմանան։ Թուրքիան այն երկիր չէ, որը չունի այլընտրանք, լինի դա F-35-եր հարցը, կամ մեկ ուրիշ հարց։ Բոլորը պետք է հարգանք ցուցաբերեն հոգևորական Բրանսոնի դեմ իրականացվող դատավարության նկատմամբ»։

Քալընը ընգծել է, որ խոսք անգամ լինել չի կարող, որ դրսից ինչ-որ ուժեր կարողանան հրահանգներ տալ թուրքական դատարանին՝ Բրանսոնի դատական գործընթացի հետ կապված։

Վերջում Քալընը հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Նա խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնյաներին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն երկկողմ հարաբերություններին։

Աղբյուր`    Ihlas

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}