Քաղաքական06:46, 02 Օգոստոս 2018
Գարո Փայլանի արձագանքը՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Վաշինգտոնի պատժամիջոցներին, որոնցով արգելվել է 2 թուրք նախարարների մուտքը ԱՄՆ։
Նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է:
Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Փայլանը «Twitter»-ի էջում թեմայի վերաբերյալ մասնավորապես գրել է.
«Հոգևորական Բրանսոնին պատանդ պահելու պատճառով, ԱՄՆ որոշեց պատժամիջոց կիրառել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ։ Քանի դեռ դուք կշարունակեք պատանդ պահելու քաղաքականությունը, քաղաքական, ինչպես նաև տնտեսական տեսանկյունից ոչ մի բանով չենք տարբերվի Սուդանից»։
Հիշեցնենք, որ Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ նրանք հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։
Rahip Brunson’u rehin olarak tuttuğunuz için Adalet ve İçişleri Bakanları ABD ambargosu ile karşılaştı.
— Garo Paylan (@GaroPaylan) August 1, 2018
Rehine siyasetini sürdürdüğünüz sürece; siyasi olarak da, ekonomik olarak da Sudan’dan bir farkımız kalmayacak.
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |